Posted in Uncategorized

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես Վարդանն  եմ։  Ես  բլոգավար  եմ  դարձել  մաիս ամսից։ Ես  գիտեմ  բոլոր համակարքչային ծրագրերը։  Գիտեմ անվտանգության   կանոնները։ Ես ունեմ 67 հրապարակում՝ տարբեր թեմաներով։

Ես  ծանոթացել եմ  բլոգի բոլոր գործիքների հետ։

 

1․«I»-ը թեքում է տառի  ուղությունը,

2․«B»-ը հաստացնում  է բառը,

3․«A»-ը գունավորում է բառը։й1

 

Առաջին շրջանում  սովորել եմ

 

Ես  և  շրջակա աշխարհ ՝ գիտեմ  ինչու է երկինքը կապույտ,  ինը մոլորակների

մասին։ Գիտեմ արևի և լուսնի մասին։Գիտեմ  չվող  և  ձմեռող թռչունների  մասին։

Մաթեմատիկա՝  գիտեմ բաժանում բազմապատկում եռանիշ  թվեր գումարում և հանում։ Ես  գիտեմ Այբուբենիթվային կարգը։ Գիտեմ խնթիր  հորինել և լուծել։ր

Posted in Uncategorized

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

Բախտը  բերել  է  արտահայտությունից ինձ  թվում  է  որ  էտ մարդու

ինչվոր  լավ  բան  է  եղել։

Posted in Անգլերեն

Homework

Ex. 10

There  is  a  book  on  the  table.

There  are  rulers  in  the  box.

There   are  pencils  in  the pencil-box.

There  is  a  rubber  in  the  pencil – box.

There  are  copy-books  in  may  bag.

There is  pen  on  the  table.

 

Ex. 13

There  are  rulers  in  the  box.

There  are  pencils  on  the  table.

There  is  a  girl  on the  chair.

There  is  a  kitten  under  the  chair.

 

There  is  a  boy  on  the  chair.  Is  there a  boy  on  the  chair ?

There are pens  in  the  bag.    Are  there   pens  in  the  bag?

There  is  a  dog  under  the  table.    Is  there  a  dog under  the  table?

There  are   pencils  in  the  box.   Are  there  pencils  in  the  box?

There  is  a   book  in  my  bag.  Is  there  a  book in  my   bag ?

 

 

Posted in Uncategorized

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Posted in Մայրենի

Միայնակ եղևնին

Լինում է, չի լինում  մի  եղևնի է լինում։ Ձմռանը դրսում շատ է մրսում եղևնին։ Նա անդադար լալիս է և տխրում։

Մի անգամ մի տղա է անցնելիս լինում նրա կողքով, լացի ձայն է լսում, տեսնում է եղևնուն և շատ է տխրում։ Մոտենում է նրան և հարցնում․

-Ինչու՞ ես լաց լինում, եղևնի։

Եղևնին նայում է տղային և պատասխանում․

-Ես միայնակ եմ մնացել այստեղ, մայրիկիս և հայրիկիս տարել են։ Քանի որ տղան շատ էր տխրել և չէր ուզում նրան միայնակ թողնել, առաջարկում է․

-Կուզե՞ս գալ ինձ հետ մեր տուն, միայնակ չես մնա, Ամանորն էլ մեզ հետ կնշես, մենք քեզ գեղեցիկ լույսերով և փայլերով կզարդարենք։ Եղևնուն շատ է դուր գալիս այդ միտքը և նա համաձայնվում է։ Նրանք դառնում են լավ ընկերներ և եղևնին այդ օրվանից ապրում է տղայի տանը։ Քանի որ տղան բարի գործ արեց, եղևնին էլ նրան բազում նվերներ նվիրեց Ամանորին։

 

 

 

 

 

 

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Posted in Անգլերեն

Homework

Hamlet is a good boy.  He is fifteen.

Mariam has got many dolls.  They are big and small.

Vahe has not got many cars, but he has many balls.

Do you want to play with my ball?

Aram, let’s play.

Take my green pencil.