Posted in Ճամփորդություն

Զբոսանք Բուսաբանական այգում

Մենք  այցելել էինք Բուսաբանական այգի։ Շատ տաք և արևոտ օր էր։ Այնտեղ երգեցինք, պարեցինք և խաղացինք։ Մենք տեսանք բազմաթիվ հետաքրքիր բույսեր, ծաղիկներ և ծառեր։ Ինձ ամենից շատ դուր եկավ  հսկա եղևնին։ Այնտեղ կային նաև սկյուռիկներ։ Այնքան գեղեցիկ ու գույնզգույն է աշունը Բուսաբանական այգում։ Մենք շատ հրաշալի օր ունեցանք մեր սիրելի ուսուցչուհիների շնորհիվ։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Մենք  գնացել  էինք   Ծաղկեվանք՝ Արա  լեռան  բարձունքը հաղթահարելու։ Մենք  բավականին  շատ  քայլեցինք  մինչև  հասանք եկեղեցի։ Ճանապարհին մենք նստեցինք, մի փոքր հանգստացանք,  բարձրացանք խաչի մոտ և երգեցինք։ Շատ հետաքրքրիր ու լավ օր ունեցա դասընկերներիս հետ։