Posted in Մայրենի

Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենիարկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկարժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքանմեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչըտեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշտալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքանքաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանինվաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թեինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնումո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկուանգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրակոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկաալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չորէր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանքզբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհիծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջտասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդենմի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանցառաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթբանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուրխմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալառաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրարկապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանքծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմտվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակելչկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորիցդուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավէ եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագինմարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևսոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաքդուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ միժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այննեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցիհանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

5. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

6. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-

հանգստանալ-

խաղալ

զրուցել

2. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

3. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

․․․ ձուկ

․․․ նավ

․․․ ճանապարհորդ

․․․ ծով

4. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

5. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Posted in Հայրենագիտություն

Մարտիրոս Սարյան

Սարյանի նախնիները եղել են Անիից, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանիղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերություններիտության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901 թվականին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

1915 թվականին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանիհանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանիև այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է ԵրևանիԿոմիտասի անվան պանթեոնում։ 1967 թվականին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀերկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ավետիք Իսահակյանի«Բանաստեղծություններ»–ի (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի (1930), «Հայկական հեքիաթներ»–ի (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»–ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի (1934) նկարազարդումները։

«Արամ Խաչատրյանի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1963 թվականին ստեղծած կտավն է:

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923թվականին ստեղծած կտավն է։

«Ինքնադիմանկար։ Երեք հասակ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942թվականին ստեղծած ինքնադիմանկարն է։

Մարտիրոս Սարյանը մատենական նկարչությամբ զբաղվել է գլխավորապես 1920-30-ական թթ., որոնք նա կոչում էր հայկական գրքարվեստի «հերոսական տարիներ»: «Հայկական հեքիաթներ» հայտնի ժողովածուն վարպետը ձևավորել է 3 անգամ: Եվ ամեն անգամ ստեղծել «նոր» գիրք: Իրար ռիթմիկ հաջորդող լեռներով ու խորխորատներով, կանաչազարդ բլուրներով ու ձորերով, ցածրահարթ հովիտներով ու արագահոս գետերով պատկերներում արտացոլված են ժողովրդական վառվռուն երևակայությունն ու տիպական սրամտությունը, տոկունությունն ու լավատեսությունը:
1948 թ. Մ. Սարյանը Հայաստանի պետական պատկերասրահին է նվիրել ռուսական հայտնի «Детиздат» հրատարակչության պատվերով արված «Հայկական հեքիաթներ» ժողովածուի շապիկը, ֆորզացը և նկարազարդումների, գլխազարդերի ու վերջանկարների մեծ մասը:

🎨 Մարտիրոս Սարյան, 1880-1972
«Հայկական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի ֆորզաց, 1936

«Օխիկ» ժողովրդական հեքիաթի նկարազարդում, 1937

 

Posted in Uncategorized

Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենիարկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթիվրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա միկույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցածիջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայիցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտիցլացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմվերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտիանցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցինրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքովիջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխսչկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևիծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցիներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելուհնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետքեղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրինկապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ուպալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեքկամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափպարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոնխորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպեսդուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածումէի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովսաստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երեսդուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1 Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

2 Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենըընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։  /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն ու կացինը նույն արծաթից են պատրաստված

5 Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1 Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտակեր

ջուր-ջրային

արծաթ-արծաթե

2 Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Ընկնել, փորել, հասնել, տնկել, աճել, գտնել։

3 Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել փոսը

Դուրս գալ այգի

Աճեցնել ծաղիկներ

Տեսնել  արևածագը

4 Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

5Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Posted in Անգլերենի ֆլեշմոբ

Անգլերենի մարտյան ֆլեշմոբ

I. Նա գեղեցիկ (ինչպիսի՞) աղջիկ է: She is a beautiful girl.Նա գեղեցիկ (ինչպե՞ս) է պարում: She dances beautifully.

Նա միշտ արագ (ինչպիսի՞) պատասխան է տալիս: He always gives a quick answer.

Նա միշտ արագ (ինչպե՞ս) է պատասխանում: He always answers quickly.                                                          Ընտրի՚ր ճիշտ բառը:      

Option 1

1.       Tom is a (careful, carefully) boy.

2.       Tom usually reads texts (careful, carefully).

3.       Students speak (quiet, quietly) in the library.

4.       Students are usually (quiet, quietly) in the library.

5.       The Opel is a (slow) car.

6.       The Opel moves (slowly).

7.       The Ferrari moves (quick, quickly).

8.       The Ferrari is a (quick, quickly) car.

II. Watch this film – https://www.youtube.com/watch?v=FcX63TIBKXE                                                                         Read these sentences and answer the question.             “What did they do on these days?”  

We climbed a volcano. We walked across the island. We went swimming and fishing, We made a shelter out of bamboo and palm leaves. We swam all day and all night until we reached land. A ship sailed by. The band practiced on the beach. We walked around the island.

 

Option 1

Day 1

We swam all day and all night until we reached land.

Day 2

We walked around the island.

Day 3

We went swimming and fishing.

Day 4

We climbed a volcano.

Day 5

We walked across the island.

Day 6

We made a shelter out of bamboo and palm leaves.

Day 7

The band practiced on the beach.

Day 364

A ship sailed by.

III. Մի քանի նախադասությամբ կարագրեք գարունը

Spring is one of my favorite seasons. In spring the sun starts shining. The trees and flowers are blooming. Everywhere is green and colorful. There are a lot of tasty fruits in spring which I like. At last I can go outdoor and play football with my friends.
Posted in Մայրենի

Է-ե ուղղագրություն

Լրացնել բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով է կամ ե: Աշխատանքդ ստուգիր ուղղագրական բառարանով:
Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ,  բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե,  միջօրե,  անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անէաբան, լայնեզր, հովեկ:
Posted in Մայրենի

Իմ երգը

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Posted in Մայրենի

Երրորդ ուսմնական շրջանի հաշվետու պատում մայրենի

Ողջույն ես Վարդան մարտիրոսյանն եմ սովորում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում։

Այս ուսումնական շրջանում մենքձ

 

անդրադարձել ենք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին՝

Անհաղթ աքլորը

Ամենից լավ տունը

Իմ երգը

Գրքի տոնի առթիվ դասընկերներով միմյանց գրքեր ենք նվիրել։

Գրքի տոն

Ներկայացրել ենք մեր ընթերցանության ցանկը՝ ընտրելով որևէ ստեղծագործություն և ներկայացրել տեսանյութի միջոցով՝

Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի»

Անդրադարձել ենք մեր տոներից Սուրբ Հարությանը կամ Զատկատոնին։ Պատրաստել ենք տեսանյութ տոնի հետ կապված։

Սուրբ Հարության տոն

Ծանոթացել ենք Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններին։ Աուդիո տարբերակով ներկայացրել ենք նրա ստեղծագործություններից մեկը՝

Ջաննի Ռոդարի «Հասած երկինքը»

Սխալ արձագանք

Կատարել ենք ուղղագրական աշխատանքներ՝

Օ-Ո ուղղագրական աշխատանք

Է-ե ուղղագրական աշխատանք

Այս տարի նաև կատարել ենք «Ելք» ստուգատես։