Posted in Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի»

Այս տարվա ընթացքում կարդացել ենք բազմաթիվ գրքեր։ Բոլոր գրքերն էլ յուրովի հետաքրքիր էին և արկածներով լի։ Ինձ ամենից շատ տպավորել են Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» և Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գրքերը։ Ներքևում կտեղադրեմ տեսանյութ, որտեղ կպատմեմ «Առանց ընտանիքի» գրքի մասին։

Posted in Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

 
 

1-ին փուլ՝ Մայիսի 02-31-ը
1․Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ
Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Պոչատ աղվեսը»
«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակ: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին  քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

Տարվա իմ  ձերքբերումները

Ես Վարդան Մարտիրոսյանն  եմ,   սովորում եմ Հարավային դպրոցում։ Սովորում  եմ 4-րդ դասարանում։ Այս տարի ես շատ ձեռքբերումներ եմ ունեցել, կնշեմ դրանցից մի քանիսը։

Այս տարվա ընթացքում կարդացել ենք բազմաթիվ գրքեր։ Բոլոր գրքերն էլ յուրովի հետաքրքիր էին և արկածներով լի։ Ինձ ամենից շատ տպավորել են Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» և Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գրքերը։ Ներքևում կտեղադրեմ տեսանյութ, որտեղ կպատմեմ «Առանց ընտանիքի» գրքի մասին

Մենք կարդացել ենք շատ հեքիաթներ, վերլուծել ենք դրանք և  մեզ մոտ ավելացել է ընտրության գործունեություն առարկան, որտեղ մենք կարող ենք ընտրել։ Ես գնում եմ Բասկետբոլի։  Կարևոր ձեռքբերում է նաև, որ մայրենիի դասաժամին մենք ուրբաթ օրերը կարդում եմ հեքիաթներ և քննարկում։ Ես շատ եմ սիրում ուսումնական ճամփորդությունները,որոնք այս տարվա ձեռքբերումներից մեկն են։ Այսպիսով, այս տարի ես բազմաթիվ ձեռքբերումներ ունեցա։

Քննական թեստի օրինակ: 

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեքմետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալիորսորդ է։ Վազում է արագ և կարող է երկարհետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբհարձակվում է թաքստոցից․ շերտավորգունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ ևնույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում էհիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսնուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.• լեռներում,• անտառներում, • անապատներում,• լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.• 500 կգ,• 1 տոննա,• 250 կգ,• 300 կգ:

    3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որսանելիս.• թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,• չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:• Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։• Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։• Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։• Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։ 

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց⁴ կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

      7․ Գրի´ր հետևյալ բառերի հականիշները. 

Արագ-դանդաղ

Երկար-կարջ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

       8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 
            300   երեքմետրի
                 
         

        9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր հատկանիշ ցույց տվող երկու բառ։
                Արագավազ
                ուժեղ
          

       10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս. 1. թիվ,2. առարկա,3. գործողություն,4. հատկանիշ:

<<Կարմիր կախիչ>>

Լինում է չի լինում մի դպրոց է լինում։ Մեկ անգամ 4.2րդ դասարանում նկարչության ժամին մի տղա, որի անունը Արամ է։ Նա կարմիր գույնով նկարելիս է լինում և կարմիր գույնը թափվում է կախիչի վրա և կախիչը սկսում է արագ – արագ քայլել։ Բոլորը վախենում և փախնում են, միայն մի տղա է մնում և սկսում է խոսել կախիչի հետ։

-Բարև կախիչ։

-Բարև մարդ:


-Ինձ կպատմե՞ս ձեր պատմությունը։


-Հա, իհարկե։ Մենք՝ կախիչներս, երբ առաջին անգամ տեսանք կարմիր գույնը, շատ զարմացանք և մի կախիչ ընկավ այդ կարմիր հորը։ Դուրս եկավ լրիվ ուրիշ կախիչ։ Այն արագ -արագ սկսեց վազել և բարձր բղավում էր՝

-Կարմի՛ր, կարմի՛ր։

Այդ օրվանից հետո մենք՝ կախիչներս, սարսափում ենք կարմիր գույնից։ Տղան ասում է՝

-Ես ձեզ կօգնեմ։

Եվ նրանք մաքրում են կարմիր գույնը նրանից։Այդ օրվանից հետո կարմիր գույնը կախիչների համար սարսափելի գույն է։

1.Ջաննի Ռոդարի <<Շոկոլադե ճանապարհը>>։

2.Շոկոլադ, ճանապարհ, եղբայրներ, թխվածքաբլիթ։

3. Շոկոլադ, ճանապարհ, եղբայրներ, թխվածքաբլիթ, վիշապ

Լինում են, չեն լինում երեք եղբայրներ են լինում։Մի անգամ նրանք զբոսնելիս հանդիպում են տարօրինակ ճանապարհի, որը պատրաստված էր շոկոլադե սալիկներից։ Նրանք ուտում են ամբողջ շոկոլադե ճանապարհը և կորցնում տունդարձի ճամփան։ Այդ ժամանակ նրանք հանդիպում են վիշապին, որը նրանց խոստանում է, որ միայն մի պայմանով նրանց կօգնի հասնել տուն։ Նա նրանց մի հանելուկ է ասում և եղբայրները գուշակում են ճիշտ պատասխանը և նրանց առջև հայտնվում է սայլակ, որը պատրաստված է լինում թխվածքաբլիթներից։ Այսպիսով, նրանք հասնում են տուն, իսկ հետո ուտում են ամբողջ սայլակը։


«Ուղղաթիռով կարմիր գլխարկը»