Posted in Uncategorized

Իմ այգու մասին

Ես Վարդանն եմ, ձեզ կպատմեմ իմ այգու մասին։ Մեր այգին բավականին  ընդարձակ է։ Այստեղ կա մոտ 80 ծառ՝ խնձորենի, տանձենի, բալենի, կեռասենի, ընկուզենի, դեղձենի, սերկևլենի, սալորենի․․․ Պապիկս շատ մեծ խնամքով է մշակում այգին։ Ես նրան օգնում եմ այդ հարցում։ Գարնանը շատ գեղեցիկ է լինում այստեղ,քանի որ ոչ միայն ծառերն են ծաղկում, այլ նաև ծաղիկները, որոնք շատ գեղեցիկ և գույնզգույն տեսք են տալիս այգուն։ Մենք ընտանիքով շատ լավ ժամանակ ենք անցկացնում այստեղ։ Այգում կա թոնիր և ջրվեժ։ Մեր շունը՝ Քոթոլը, հսկում է այգին։ Նա իմ անբաժան ընկերն է։

Երբ բերքը հասնում է, ես օգնում եմ հավաքել այն և հյուրասիրում եմ ընկերներիս։ Ես անչափ շատ եմ սիրում մեր այգին։

Posted in Uncategorized

Իմ կարդացած հեքիաթը

Հեքիաթի  հերոսներն են մուկն  ու  կատուն։ Մի անգամ մուկն ու կատուն հանդիպում են և կատուն այնքան է խոսում իր հավատարմությունից և ընկերասիրությունից, որ մուկը համաձայնում է ապրել նրա հետ մի տան մեջ։ Նրանք  ձմռան համար մի կճուճ ճարպ են գնում և որոշում են այն պահել եկեղեցում։

Մի օր կատվի սիրտը ճարպ է ուզում և որոշում է խաբել մկանը՝ ասելով իր մուրաքույրը տղա է ունեցել և իրեն քավոր է կարգել։ Նա գնում է եկեղեցի և լպստում է ճարպը։ Գալիս է տուն, ասես ոչինչ էլ չի եղել։ Ու այսպես կրկնվում է ևս երկու անգամ։ Ճարպը վերջանում է։  Կատվին էլ ոչ ոք կնունքի չի հրավիրում։

Ձմեռը վրա է հասնում։ Նրանք քաղցած են լինում։ Մուկն ասում է․«Էլ ո՞ր օրվա համար է ճարպը, գնանք բերենք»։ Կատուն համաձայնում է և նրանք գնում են եկեղեցի։ Մուկը տեսնում է, որ կճուճը դատարկ է։ Կատվին ասում է, որ գիտի, որ հենց ինքն է կերել ամբողջ ճարպը, դեռ մի բան էլ հավատարիմ ընկեր էր ձևանում։ Կատուն բարկանում է և ասում․ «Եթե մի բառ էլ ասես, քեզ եմ ուտելու»։ Բռնում է խեղճ մկան պոչից և ուտում նրան։

 

Posted in Uncategorized

Հարցազրույց

1 Քո  ամենասիրած  զբաղմուքը․

2 Քնել  սիրում  ես․

3 Սիրում  ես    ընկերներիդ  հետ  կինո  նայել․

4 Նկարել  սիրում  ես․

5 Սիրում ես զբոսնել, քայլել  քաղաքում․

6 Դաս  անել  սիրում  ես․

7 Քո  ամենասիրած  երկիրը․

 

Posted in Uncategorized

Անխելք դդումը

Լինում  է  չի   լինում, մի դդում է  լինում։  Մի  օր դուրս  է  գալիս  և  հանդիպում  է  մի    անխելք  դդումի  ու  ասում․

-Ա՜յ  դդում,   իմ   պայուսակը ձեր փողոցում   եմ  կորցրել ու  եթե  ես  գիշերը  գամ  ու  դու  իմ  պայուսակը գտած  լինես,ես  քեզ  շատ գումար  կտամ,- պատասխանեց  դդումը։

-Լավ,  փորձեմ  գտնել,- համաձայնվում է դդումը  և  գնում իր  գործերով։

Գիշերը  վերադառնում է և հանդիպում դդումին։

-Գտե՞լ ես  իմ  պայուսակը  դդում,- ասում է նա։

-Այո, գտել եմ, վերցրու։

Նա վերցնում է իր պայուսակը և ամբողջ գումարը, որը կար պայուսակում, նա տալիս է որպես շնորհակալություն։

Հետո նա գնում է տուն և ինքն իրեն մտածում․ <<Եթե պիտի ամբողջ գումարը տայի իրեն, ինչի՞ս էր պետք գտնել պայուսակս>>։

 

 

 

 

 

Posted in Ճամբար, Ուսումնական նախագիծ

Իմ այգին

Նպատակը՝  ներկայացնել   մեր այգին, կիսվել ընկերներիս հետ։

 

ժամանակ՝   մինչև հունվարի 16-ը։

 

Նկարագրությունը՝

Ներկայացնել այգին, նրա ծառատեսակները։

Լուսանկարների կամ տեսանյութի միջոցով ներկայացնել այգին։

 

Ամփոփում՝

Posted in Uncategorized

Ուսումնական ձմեռ նախագիծ

Ամանորին մնացել էին հաշված օրեր։ Ես անհամբեր սպասում էի, որ այդ օրերը շուտ անցնեն, որ տոնածառ զարդարենք և նվերներ ստանամ Ձմեռ պապից։

Դեկտեմբերի 31-ին հայրիկս բերեց տոնածառը, և մենք զարդարեցինք այն գեղեցիկ խաղալիքներով, լույսերով և փայլերով։ Հետո ես օգնեցի մայրիկիս տոնական սեղանը պատրաստելիս։ Երեկոյան ես նամակը, որը գրել էի Ձմեռ պապի համար, դրեցի տոնածառի վրա, որ նա հեշտությամբ գտնի այն։ Ես գունավոր և գեղեցիկ նամակ էի պատրաստել, շնորհակալություն էի հայտնել Ձմեռ պապին, որ ամեն տարի նա մեզ գեղեցիկ հրաշքներով լի տոն է բերում և կատարում է իմ բոլոր ցանկությունները։ Այս տարի նույնպես կատարվեցին իմ բոլոր երազանքները։ Շնորհակալ եմ քեզ Ձմեռ պապ, մյուս տարի ևս անհամբեր կսպասեմ քո գալուն․․․