Այս տարի ամառային ճամբարը նույնպես հագեցած ու հետաքրքիր անցավ։ Եղել են օրեր, որ ճամփորդել ենք, ինչպես նաև անցկացրել ենք դպրոցում։ Դպրոցում եղած ժամանակ խաղացել ենք տարբեր խաղեր, որոնցից ամենաշատը ֆուտբոլն եմ սիրում։
Մենք այցելել ենք <<Շանթ>> պաղպաղակի գործարան, որտեղ շատ մեծ հետաքրքությամբ հետևում էինք, թե ինչպես է պատրաստվում մեր սիրելի պաղպաղակը, եղավ նաև հյուրասիրություն։
Մեկ այլ օր մենք Թումոյի այգի գնացինք, որտեղ ունեցանք շատ լավ օր բնության գրկում, ֆուտբոլ խաղացինք։
Ճամբարի վերջին օրը ամենահետաքրքիրն էր՝ մենք գնացքով ուղեվորվեցինք դեպի Գյումրի։ Ես շատ տպավորված եմ, քանի որ գնացք դեռ չէի նստել։ Գյումրիում մենք այցելեցինք եկեղեցի, թանգարան, մի քանի տեսարժան վայրերում եղանք, մեզ համար հուշեր գնեցինք, հայտնի <<Պոնչիկ-մոնչիկ>>-ում եղանք․ ամեն ինչ շատ համեղ էր։ Երեկոյան շատ վառ տպավորություններով վերադարձանք տուն։
Շնորհակալ ենք մեր սիրելի ջոկատավարին մեզ լավ պահեր պարգևելու համար։