Posted in Անգլերեն

Homework

  1. It is the third of September.
  2. It is the sixth of June.
  3. It is the tenth of March.
  4. It is the second  of August.
  5. It is the fifth of November.
  6. It is the eighth of May.
  7. It is the eleventh of December.
  8. It is the first of July.
  9. It is the ninth of October.
  10. It is the fourth of January.
Posted in Uncategorized

Թափանցիկ Ջակոմոն

Continue reading “Թափանցիկ Ջակոմոն”

Posted in Uncategorized

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Գերան-ճյուղերը մաքրած մեծ ծառաբուն

մարագ-խոտանոց

անգութ-անխիղճ

հերկել-հողը վարել տրակտորով

սամի-լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը

քանոն-լարավոր երաժշտական գործիք

թուխ-սևին տվող մուգ

հանդ-դաշտ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքացնել-ջերմացնել

անգութ-անխիղճ

ոչնչացնել-վերացնել

պահպանել-պաշտպանել

շինել-կառուցել, ստեղծել

կոտորել-ջարդել, ջախջախել

խնայել-պահպանել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակը մեզ սովորեցնում է խնայել ծառերը, բնությունը։ Մենք պետք է գնահատենք այն ամենը, ինչ տալիս է մեզ բնությունը, որ փոխադարձ կարողանանք օգտվել նրա տված բարիքներից։ Պետք է շատ ծառեր տնկել և խնայողաբար օգտագործել բնության տված բարիքները։

Posted in Ռուսերեն

Весна

Весенние месяцы – март, апрель, май.

Первый весенний месяц – это март. В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее. Просыпаются животные, которые впадали зимой в спячку. Из тёплых краёв возвращаются птицы.

В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, они громко квакают. В мае поют птицы.

Вопросы и задания

  1. Назовите весенние месяцы. Весенние месяцы-март, апрель, май.
  2. Как называется первый весенний цветок? Первый весенний цветок-подснежник.
  3. Какая погода бывает в марте? В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее.
  4. Какая погода в апреле? В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.
  5. Как меняется природа в мае? Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю.
Posted in Մայրենի

Ջ․ Ռոդարի ․«Աչքերի գանգատը»

 

 

 

 

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Posted in Uncategorized

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Շերամ-մետաքսաթել հյուսող որդ,  որ սնվում է թթենու տերևով

Ապերախտ-անշնորհակալ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Օգտակար կենդանի                աննման մետաքս

ահագին կենդանի                    քնքուշ մետաքս

փոքր շերամ                             շատակեր ճիճու

իմաստուն որդ

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

                               Հոմանիշ             հականիշ

Օգտակար             շահավետ            վնասակար

սխալվել                վրիպել

ահագին                հսկայական          փոքր

փոքր                     չնչին                    մեծ

շատ                      բազմաթիվ            քիչ

իմաստուն             խելացի                 անխելք

քնքուշ                   նուրբ                    կոպիտ

շատակեր              անկուշտ               քչակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մի օր փոքր շերամը հանդիպում է մի ահագին կենդանու։ Նա փորձում էր անցնել ճանապարհը, բայց այդ կենդանին նրան խանգարում էր․

-Լսի՜ր, թող անցնեմ, խանգարում ես ինձ,-ասում է շերամը։ Ես շատ գործ ունեմ, դեռ պետք է աննման և քնքուշ մետաքսը հյուսեմ։

-Նախ խոսել սովորի՜ր քեզանից մեծերի հետ, շատակեր ճիճու՜։

-Ես ո՜չ թե շատակեր ճիճու եմ, այլ իմաստուն և աշխատասեր որդ եմ։ Իսկ դու այստեղ անհոգ պառկելու փոխարեն, մի օգուտ տու՜ր բնությանը։ Այդպիսով կդասվես օգտակար կենդանիների շարքին։

 

Posted in Անգլերեն

Homework

  1. There is a big tree on my way home.
  2. There are a lot of pencils on the table.
  3. Vahe wants to play with his friends.
  4. I cannot sing, but I can dance.
  5. Aram can play football, but he cannot play tennis.
  6. I must read a lot of books.
  7. I give flowers to my mother.
  8. Do you wash your teeth every morning.
  9. Does she watch TV every evening?
  10. Tigran doesn`t wake up at 8o`clock every day.
  11. We don`t drink milk, but we drink tea every morning.