Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք

630

Հաշվիր արտահայտության արժեքը։
7560:90+(1282-1214)-8400:100=84+68-84=68

320000:(3012+6988)+(4580-3012)=320000:10000+1568=32+1568=1600

632

Վաճառականը, վճարելով 150000  դրամ, գնեց  3 տ ձմերուկ վեռավաճառելու նպատակով։
Նա ևս 60000դրամ  վճարեց ավտոմեքենայով այդ շուկա տեղափոխելու համար։ 1 կգ-ը 80դրամով  վաճառելու դեպքում որքա՞ն  եկամուտ կունենա վաճառականը։

Լուծում
80.3000=240000
240000-210000=30000

Պատասխան  30000  եկամուտ։

633

Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7-ական մետր երկարությամբ  կտորների, ապա կառաջանա  6 այդպիսի կտոր, և  կավելանա 2 մ ժապավեն։
Հաշվիր, թե քանի մետր ժապավեն է գնել Աննան։

Լուծում
6.7=42
42+2=44

Պատասխան 44մետր։

 

 

Posted in Uncategorized
1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը
6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
Posted in Uncategorized

The lazy bear

It’s spring in the forest. The snow has gone, leaves are growing and the animals are waking up.Bruno the bear is still asleep. He doesn’t know that

it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring.
Posted in Անգլերեն

Ex 10, p 43

Dear Mum,

We are having lovely  weather today.
The  sun  is shining.
I am wearing my favourite T-shirt and shorts.
Ahmed and I are sitting under trees.
We are eating ice-cream and are  listening to music.
I love this place!
Love,
Mark

Posted in Անգլերենի ֆլեշմոբ

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

I. I.                   Լրացրեք հեռախոսային երկխոսությունը անգլերեն:
Option 1

Hello, who is speaking?  Պատ. Արամն է խոսում:

Aram, can you join our class tomorrow? We are going to Jrvezh. Պատ. Ի՞նչ եք անելու Ջրվեժում:
We will play with snowballs, sledge down the slopes, and make snowmen. Պատ. Շատ ձյուն կա՞ Ջրվեժում:
Yes, there is a lot of snow in Jrvezh. Պատ. Այո, ես կմիանամ ձեր դասարանին: Ի՞նչ բերեմ իմ հետ: 
Yes, I’ll join your class. What shall I bring with me?
You can bring your sledge with you. Պատ. Ժամը քանիսի՞ն ենք գնալու:
The bus moves from our schoolyard at 12 o’clock. Պատ. Շատ լավ, կարծում եմ, որ մենք շատ լավ ժամանակ կանցկացնենք այնտեղ (have a very good time): Ցտեսություն, կհանդիպենք վաղը:
Very good, I think we will have a very good time there. Goodbye, see you tomorrow.
II. What do you like to do in winter when there is a lot of snow outside?
When there is a lot of snow outside I like to play with snowballs and make a snowman.

III. Մաթեմատիկան անգլերեն. ուշադիր ուսումնասիրեք, թե ինչպես են գրում և բանավոր ասում մաթեմատիկական գործողությունները անգլերեն

 2+3=5  2 plus 3 is 5  կամ` 2 and 3 is 5:

6-2=4    6 minus 2 is 4  կամ`  2 from 6 is 4

3×5=15    5 times 3 is 15

15:3=5     15 divided into 3 is 5

Option 1

Նույն ձևով կատարեք այս գործողությունները՝ անգլերեն բարձրաձայն մտածելով և գրելով

4+3= 4 plus 3 is 7

7-3= 3 from 7 is 4
7×3= 3 times 7 is 21
21:3= 21 divided into 3 is 7
Posted in Մայրենի

Գրքի տոն

Ես գրքի տոնին նվիրելու եմ  Վիլեն Սահակյանի <<Հոմանիշների և հականիշների դպրոցական բառագիրքը>>։  Այն  շատ ուսուցողական  և օգտակար գիրք է։ Նրա շնորհիվ շատ արագ և հեշտ  կարելի է գտնել  բառերի հոմանիշները և հականիշները։

Posted in Uncategorized

Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

 

Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:

Ծաղկաձոր քաղաքը (“Ծաղիկների ձոր”) համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ: Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով:

Հետաքրքիր տուրերը դարձնում են Ծաղկաձորը անմոռանալի հանգստի վայր: Ճոպանուղին ձեզ կտանի դեպի ալպիական մարգագետիններ, ձյունապատ սարեր: Մաքուր լեռնային օդ, բազմազան ծաղիկներ, աստղային երկինք, անմոռանալի ձմեռային հանգիստ… Սա այն է, ինչ կարող է առաջարկել ձեզ Ծաղկաձորը:

Ջերմուկը առողջարանային քաղաք է Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 173կմ հեռավորության վրա:

Ջերմուկում շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճն է գահավիժում ջրվեժը, որ թափված վարսեր է հիշեցնում. ժողովուրդը ջրվեժն անվանել է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկի ջրի զորության մասին լեգենդներ են հյուսվել:

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, Ջերմուկի անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:

Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի (Հրեշտակների կացարան) վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն:

Posted in Անգլերեն

Ex. 4

Peter is reading a book under the tree.
Tom and Lee are playing  basketball.
Sam and Sally are  playing  football.
Jenny is eating an apple.
Sally and Peter are speaking.
Sam is eating a hamburger.

Posted in Մայրենի

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր, ծայր, սահման

խրճիթ-տնակ

հոյակապ-շքեղ, սքանչելի

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մնալ, գալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան անհանգիստ էր, նա դժգոհ էր և ուզում էր ավելի լավ ու ճոխ տուն ունենալ։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Բանաստեղծության հերոսներն են մայրիկն ու տղան։ Նրանք ապրում են գորշ խրճիթում՝ գետի եզրին, ծառերի տակին։ Տղան մի օր ասաց մայրիկին, որ հոգնել է իրենց հին և գորշ խրճիթից և ցանկանում  է գտնել  ավելի լավ տուն։ Նա գնում է աշխարհից աշխարհ, շքեղ տներ է տեսնում,  բայց միշտ    ինչ-որ բան պակասում է։ Այսպիսով, տղան հետ է գալիս իր մայրիկի մոտ և ասում,  որ ամենից լավ տունը իրենց հին և գորշ խրճիթն է։

Posted in Uncategorized

Կլորացրու թվերը

Մինջև տասնակները                Մինջև հարուրյամ

ա․ 3644    25368   24665            բ․ 6584  68544  24650
3640    25370   24670               6600  68400  24700

Արտահայտիր նշված միավորներով։

8ժ=
4օր=
2ժ 28ր=
3օր12ժ20ր