Posted in Մայրենի

Միայնակ եղևնին

Լինում է, չի լինում  մի  եղևնի է լինում։ Ձմռանը դրսում շատ է մրսում եղևնին։ Նա անդադար լալիս է և տխրում։

Մի անգամ մի տղա է անցնելիս լինում նրա կողքով, լացի ձայն է լսում, տեսնում է եղևնուն և շատ է տխրում։ Մոտենում է նրան և հարցնում․

-Ինչու՞ ես լաց լինում, եղևնի։

Եղևնին նայում է տղային և պատասխանում․

-Ես միայնակ եմ մնացել այստեղ, մայրիկիս և հայրիկիս տարել են։ Քանի որ տղան շատ էր տխրել և չէր ուզում նրան միայնակ թողնել, առաջարկում է․

-Կուզե՞ս գալ ինձ հետ մեր տուն, միայնակ չես մնա, Ամանորն էլ մեզ հետ կնշես, մենք քեզ գեղեցիկ լույսերով և փայլերով կզարդարենք։ Եղևնուն շատ է դուր գալիս այդ միտքը և նա համաձայնվում է։ Նրանք դառնում են լավ ընկերներ և եղևնին այդ օրվանից ապրում է տղայի տանը։ Քանի որ տղան բարի գործ արեց, եղևնին էլ նրան բազում նվերներ նվիրեց Ամանորին։

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *