Posted in Ֆիզիկա 7

Արքիմեդի օրենքը

Գործնական աշխատանք-Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը:

Աշխատանքի նպատակը-հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:

Անհրաժեշտ պարագաներ-Ուժաչափ, տարբեր ծավալներով երկու մարմին, ամրակալան կցորդիչով, ջրով լցված անոթ:

Աշխատանքի ընթացքը

1-Ուժաչափն ամրացրեք ամրակալանին: Ուժաչափից թելով կախեք մարմինը: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքը: Դա կլինի մարմնի կշիռը՝ օդում:

2-Ջրով լցված բաժակը տեղադրեք մարմնի տակ և կցորդիչն իջեցրեք այնքան, որ մարմինը լրիվ խորասուզվի ջրի մեջ: Նշեք և աղյուսակում գրանցեք ուժաչափի ցուցմունքն այս դեպքում: Դա կլինի մարմնի կշիռը՝ ջրում:
P(օդ)=1
P(ջուր)=0,3N
F=P(օդ) P(ջուր)

Posted in Գրականություն 7

ԽՈՀԱՆՈՑԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ  քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,-գտել եմ: Սա է միայն մնացել:

Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:

-Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,-ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.

-Միայն սա է մնացել:

Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշը ասաց.

-Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:

-Հա՛, Հա՛,-պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,-պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,-և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն  ծանոթ չէր թվացել:

-Բայց այն այլևս չի աշխատում,-ասաց կինը:

-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,-և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:-Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,-ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:

-Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:

Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.

-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:

Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.

-Իսկ հիմա՞:

Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.

-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:

Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.

-Իսկ ձեր ընտանի՞քը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

Սա խոր հոգեբանական պատմություն է, որտեղ մի սովորական առարկա՝ խոհանոցի ժամացույցը, վերածվում է մարդու անցյալի, հիշողությունների և կորստի խորհրդանիշի։ Պատմությունը ցույց է տալիս պատերազմի հետևանքով առաջացած մարդկային ողբերգությունը։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն-մայիս

Գործնական քերականություն

Գոյական հոմանիշներ

սարսափ – երկյուղ
ծուղակ – թակարդ
պաղատանք – աղերսանք
ընչազրկություն – չքավորություն
գրավչանք – հրապուրանք

հռչակ – համբավ
առաջաբան – ներածություն
ավար – թալան
հարգանք – պատկառանք
երազանք – տենչանք

Ածական հոմանիշներ

աչալուրջ – ուշադիր
համեստ – պարկեշտ
ջանասեր – եռանդուն
տրտում – թախծոտ
թանձր – խիտ

գիտակ – լավատեղյակ
թույլ – տկար
թերահավատ – կասկածամիտ
հնազանդ – հեզ
շողոքորթ – կեղծավոր

Բայական հոմանիշներ

ապականել – արատավորել
ըմբոստանալ – ընդվզել
փառաբանել – դրվատել
վատաբանել – փնովել
խաղաղվել – հանդարտվել

մարել – շիջել
հավաքել – ժողովել
դժգոհել – տրտնջալ
վառել – հրկիզել
շահագործել – ճնշել

Գոյական հականիշներ

խաղաղություն – պատերազմ
կորուստ – ձեռքբերում
բերկրանք – թախիծ
ձեղնահարկ – ներքնահարկ
ըմբոստություն – հնազանդություն

Ածական հականիշներ

ծանրախոհ – թեթևամիտ
կայուն – անհաստատ
լի – դատարկ
համեստ – սանձարձակ
անագի – պոչավոր

Բայական հականիշներ

մեկնել – ժամանել
ատել – երկրպագել
մերժել – հաստատել
կատաղել – հանդարտվել
հօդս ցնդել – հայտնվել

Նույնարմատ հականիշներ

անխռով – խռով
երերուն – աներեր
երջանիկ – աներջանիկ
ուժեղ – անուժ
տարակուսելի – անտարակուսելի
կախյալ – անկախ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
զարդարուն – անզարդ
բարձրաձայն – ցածրաձայն
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – ընչազուրկ
շնորհալի – անշնորհ
երախտագետ – աներախտ
գիտուն – անգետ

Posted in Ֆիզիկա 7

Ֆիզիկա

Առաջադրանքներ

Խնդիրների լուծում

1-Ջրաբաշխական մամլիչի փոքր մխոցի վրա ազդում է 400Ն ուժ: Ի՞նչ ուժ է ազդում մեծ մխոցի վրա, եթե մխոցների մակերեսներրը 30 և 600սմ2 են:

F1=400Ն

S1=30

S2=600մ2

F2

2-Ջրաբաշխական մամլիչով 2500Ն կշռով բեռը բարձրացնելու համարփոքր մխոցի վրա ազդում են 250Ն ուժով: Որքա՞ն է փոքր մխոցի մակերեսը, եթե մեծի մակերսը 50սմ2 է:

F1=2500ն

F2=250Ն

S1=50սմ2

F1 S1/S2=2500Ն 50սմ2/250Նժ500Ն

S2 – 500Ն

3-Ջրաբաշխական մամլիչի 160սմ2 մակերեսով մխոցն ազդում է 48կՆ ուժով: Փոքր մխոցի մակերեսը 4սմ2 է: Ի՞նչ ուժով է ազդում մամլիչի մեջ գտնվող յուղի վրա փոքր մխոցը:

F1=48000Ն

S1=

S2=

F2 -?

4-Պատրաստել ջրաբաշխական մամլիչ ըստ տեսանյութի

Posted in Հանրահաշիվ 7

Բազմանդամների գումարում և հանում

1)Բացեք փակագծերը և պարզեցրեք ստացված արտահայտությունը․

ա) 3(5a + 3) — 4(a + b) =15a + 9 -4a -4b = 11a+9-4b

բ) (3x — 1) — 6(y — 2x) =3x-1-6y+12x=15x-1-6y

գ) (2a + b) — 12(a + 2b) =2a + b – 12a -24b=-10a-23b

դ) -5(x — 2y) — (2x — 4y) =-5x + -10y – 2x + 4y = -7x +-10y +4y

2) Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) (5a2 — 4a) — 7(2a2 + 5a) =

բ) 10(3x — 5x3) — (7x3 — 4x) =

գ) (a + b + c) + 14(a — b + c) =

դ) (x — y + n) + (x — y — n) =

ե) (7a — 3b) — 4(5a + 3b) — 2(a — 5b) =

զ) (8x — 5) + (3x — 7) — (9x — 11) =

է) 43x — 19y — (15x — 34y) + (9x — 7y) =

ը) 48a — (2a — 2b) — (14b — 28a) + (24b — 18a) =

թ) 5 — 7a — 4(8 — 6a) + (5 + a) =

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) -(x+ 4x) + (x2 — x + 1) — (x2 — x) =

բ) 4(a5 + 5a2 + 3a — a) — (a— 3a2 + a) =

գ) 5(x— 3x + 2) — (-2x — 3) =

դ) 7(abc + 1) + (-1 — abc) =

2) M և N տառերի փոխարեն ընտրեք այնպիսի միանդամներ, որպեսզի տեղի ունենա հավասարությունը․

ա) (a + b + c) + (M — N + c) = 4a — 2b + 2c

բ) (7x — N) — (M + 2y) = 3x — 2y

գ) (M + N) — (2a — b) + (a — 4b) = 5a + 7b

դ) (a — M) — (N + 7b) — (2a + b) = -5a — 10b

3)Տրված են A = a + b, B = 3a — 2b, C = a — 7b բազմանդամները։ Գտեք․

ա) A + B + C

բ) A + B — C

գ) A — B — C

դ) -A — B — C

Posted in Գրականություն 7

Գանձանակ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…

Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Այս պատմությունը խորապես հոգեբանական և խորհրդանշական է, որտեղ երեխայի ներաշխարհը բախվում է ծնողական դաստիարակության կոշտ, երբեմն նաև հակասական մոտեցումներին։ Ստորև ներկայացնում եմ վերլուծությունը՝ ըստ հիմնական գաղափարների։

Posted in Անգլերեն 7

English

Hi Edmond and Alen

I miss you a lot. Life here in Armenia feels different without you, and it would really mean a lot if you came to visit soon. Everyone at home asks about you, and we all hope to see you again. Even a short trip would make us really happy. Please think about coming back for a while. I’m looking forward to seeing you.

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1. Հոմանիշներով փոխարինված տարբերակ

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում։ Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր ունեցվածքը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին։ Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի պարգև էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը։

Ավագ որդին հոր պատվին մի հուշակոթող կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց։ Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում։ Ուստի միաձայն ասում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն տրվի։

Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին խոսեց նրանց հետ։

2. Նախադասությունների ճիշտ հերթականությունը

Ճիշտ դասավորությունը՝ 2, 4, 3, 1

Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին։ Բայց արքան հրաժարվեց։ Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»։ Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում։

3. Բառերի ճիշտ ձևերը

Իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ։ Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով։ Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայում քիմիկոսի պաշտոն էր վարում։

Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնասիրված չէր եվրոպացիների կողմից։

Կուսական անտառի լիանաների հյուսվածքի խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտ։ Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին։

Շուտով ալիքները լաստանավից վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը։ Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերով։

Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևէ չտեսնված աշխարհ։ Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածություններում, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների։ Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել։

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրից չորս ամիս էր անցել։

Posted in Հանրահաշիվ 7

Ամփոփիչ հարցեր

1․ Ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ։
Այն ուղիղերը, որոնք չեն հատվում

2․ Քանի՞ հայտանիշ կա երկու ուղիղների զուգահեռությունը հաստատելու համար։
3

3․ Ձևակերպիր զուգահեռության հայտանիշները.
1) Խաչադիր
2) Համապատասխան
3) Միակողմանի անկյունների գումար ՝ 180

4․ Եռանկյան երկու անկյունները հավասար են 45° և 65°։ Գտնել երրորդ անկյունը։
180 – 45 – 65 = 70
Պատասխան՝ երրորդ անկյունը 70° է։

5․ Եռանկյան մեկ անկյունը 90° է, մյուսը՝ 30°։ Գտնել երրորդ անկյունը։
180 – 90 – 30 = 60
Պատասխան ՝ երրորդ անկյունը 60° է:

6․ Եռանկյան երեք անկյունների հարաբերությունը 2 : 3 : 4 է։ Գտնել անկյունները։
40, 60, 80

7․ Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն, որի անկյուններն են՝ 70°, 60°, 60°։ Բացատրիր։
Քանի որ 70,60,60 միասին ստացվում են ՝ 190 այդ իսկ պատճառով ՈՉ չի կարող գոյություն ունենալ

8․ Ինչի՞ է հավասար հավասարակողմ եռանկյան անկյունները։
Յուրաքանչյուր անկյունը հավասար է ՝ 60

9․ Ուղղանկյուն եռանկյան մեկ սուր անկյունը 40° է։ Գտնել մյուս սուր անկյունը։

10․ Ի՞նչ հատկություններ գիտես ուղղանկյուն եռանկյան մասին։

11․ Տրված է ABC ուղղանկյուն եռանկյուն , որտեղ ∠C=90∘, իսկ ∠A=30∘։ Գտնել ներքնաձիգի երկարությունը, եթե 30° անկյան դիմացի էջ հավասար է 6 սմ։

12․ Ուղղանկյուն եռանկյան մեկ սուր անկյունը 25° է։ Գտնել մյուս սուր անկյունը։

13․ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 14 սմ է, իսկ մեկ սուր անկյունը 30° է։
Գտնել 30° անկյան դիմացի էջի երկարությունը։