Posted in Uncategorized

Արմեն Գրիգորյանի մասին

Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու
անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բաժին: Ստանալով բակալավրի աստիճան՝ անցել է ծառայության ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Ավարտելով ծառայությունն, իր ուժերը փորձել է ֆինանսաբանկային ասպարեզում, 2010թ. անցնելով Ֆինանսաբանկային քոլեջի «բանկային գործ» դասընթացը` հետագայում աշխատելով որպես վարկային մասնագետ: 2013թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շվեյցարական բիզնեսի դպրոց, որն ավարտել է և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել: 2014թ-ից աշխատանքի է անցել «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-ում` որպես ծրագրի ղեկավար: «Կինոքննադատ» ֆեյբուքյան էջի հեղինակն ու խմբագիրն է, Հայ-ռուսական երիտասարդական մշակութային կենտրոնի կինոակումբի ղեկավարն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *