Հաստատված է կրթահամալիրի կառավարման
Խորհրդի հունիսի 26-ի նիստում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2023-2024 ուսումնական տարի
4-5-րդ դասարաններ
Ուսումնական պլան
Առկա ուսուցում
Վարդան Մարտիրոսյան 5.2
Բովանդակություն | Շաբաթական ժամաքանակը | ||
IV | V | ||
Մայրենի | 5 | 5 | |
Անգլերեն | 2 | 2 | |
Ռուսերեն | 2 | 2 | |
Մաթեմատիկա | 4 | 4 | |
Բնագիտություն | 2 | 2 | |
Հայրենագիտություն | 2 | 2 | |
Երաժշտություն, պար | 2 | 2 | |
Տեխնոլոգիա | 2 | 2 | |
Ֆիզկուլտուրա | 2 | 2 | |
Սովորողի ընտրած գործունեություն | 4 | 4 | |
Ընդամենը | 27 | 27 | |
Լրացուցիչ կրթություն | |||
Ընդհանուր պարապմունք | |||
Արշավային ճամբար | |||
Խմբակ | |||
Տնային ուսումնական աշխատանք | Մայրենի, Մաթեմատիկա, Ռուսերեն, Անգլերեն, | Հայրենագիտություն բնագիտություն | |
Լրացուցիչ ուսուցման դասընթաց | |||
Ուսումնական ճամփորդություն | |||
Ուսումնական պլանի պարզաբանումներ
- Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
- Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց):
- Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով:
- Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:
- Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։
- Արշավային 3-օրյա ճամբարները սահմանված կարով կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։ Սովորողը տարեկան մեկ անգամ մասնակցում է այդպիսի ճամբարի։
- Դասարանում սովորողների միջին թիվը 24-26 է, չի կարող գերազանցել 30-ը։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 8-22 հոգիանոց խմբերով, սահմանված կարգով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:
- Սովորողի նախասիրության զարգացման խմբակի՝ ակումբի անդամների նվազագույն քանակը 8 է:
- Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունենհամացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
- Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
- Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են:
- Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
- Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց համակցումով։
- Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։
- Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
- Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
- Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով:
- Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:
- Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:
- Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են:
- Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։
- Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։
- Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
- Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:
- Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։
- Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: