Posted in Uncategorized

«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանականհասարակհարցերից:_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:_ Երե՜ք,-ուրախ բացականչեցհիմարարձագանքը:Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի._ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:_ Ո՞ր ն էմեծ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:_ Դե լավ,հանգիստթողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:Այստեղ ես շատ բարկացա և որոշեցիվերջինհարցը տալ նրան:_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Առաջադրանքներ

  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովասանք ասել  արտահայտել, գովել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-ստեղծե

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։                                                            հասարակ-հատուկ                                                                                                            հիմար-գիտուն                                                                                                                    մեծ-փոքր                                                                                                                            վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։                                                Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու,  Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք,  Ո՞ր ն էմեծ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը,  Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը,  Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *