Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին, Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,- Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ, Հասավ հեռավոր խորքերն անտառի:Ալեկոծվում էր անտառը հուզված Ու ոսկեզօծված գլուխն օրորում, Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա… Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվումՈւ ծիծաղում էր անտառի վրա:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:
2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Կռացավ կաղնին
Քամու համբույրից դողաց մի տերև
3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։
5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։