Posted in Մայրենի

Երաժշտությունն իմ կյանքում

Երաժշտությունն իմ կյանքում շատ փոքր տարիքից արդեն մեծ տեղ է զբաղեցնում։ Ես մեծանում եմ երաժիշտների ընտանիքում։ Տատիկս դաշնամուր է նվագում, հորեղբայրս՝ շեփոր, ճիշտ է, հայրիկս հիմա այլ գործով է զբաղվում, բայց նա նույնպես երաժիշտ է։ Դեռ փոքրուց լսել եմ դաշնամուրի ձայնը, և այն ինձ հոգեհարազատ է։

Այժմ ես ունեմ իմ երաժշտական ճաշակը, որն իմ կարծիքով, անընդհատ փոփոխվում է։ Ես միացնում եմ իմ սիրելի երգերը և բարձր տրամադրությունն արդեն ապահովված է։ Սիրում եմ նաև պարել, մայրիկիս հետ զվարճալի բեմադրություններ ենք անում։ Երաժշտության միջոցով ես կարողանում եմ հասկանալ,թե այդ պահին ինչ է զգում իմ ընկերը կամ իմ ընտանիքի անդամները։ Ես նույնպես կուզենայի սովորել որևէ երաժշտական գործիք նվագել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *