Posted in Uncategorized

Եթե ես լինեի ցանկությունների ծառը

Եթե ես լինեի ցանկությունների ծառը, ես կկատարեի մարդկանց լավ ու բարի ցանկությունները։
Անտուն մարդուն տուն կտայի, հիվանդին կբուժեի, քաղցածին կկերակրեի։ Այնպես կանեի, որ պատերազմներ չլինեին և բոլորը համերաշխ ապրեին։ Թույլ չէի տա, որ որևԷ երեխա լաց լիներ, կկատարեի նրանց բոլոր երազանքները։ Ոչ ոք կորուստներ չէր ունենա, բոլորը կժպտային, բարի կլինեին իրար նկատմամբ։ Աշխարհը հեքիաթի նման վառ ու գունավոր կլիներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *