Posted in 4 դասարան, 4 դասարարան Ելք ստուգատես

Եղևնին հեքիաթ վերլուծություն

Թավուտ անտառում մի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը շատ լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջը աճել էին իր ընկերուհիները՝ եղևնիներ ու սոճիներ։ Նա շատ էր ուզում մեծանալ, բայց նրան ո՛չ զով օդն էր նկատում, ոչ ջերմ արևը, ոչ էլ գյուղացի երեխաների բլբլան ձայնը, ովքեր գնում էին անտառ մորի կամ ելակ հավաքելու։ Նրանք գնում էին, նստում եղևնու տակ և խոսում։ Նրանք ասում էին, թե եղևնին շատ գեղեցիկ է և փոքրիկ, բայց եղևնուն այդ բոլորովին էլ դուր չէր գալիս։ Անցավ մի տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան  անցան ևս մի քանի տարիներ և ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։ Եվ այդպես կարելի էր որոշել եղևնու տարիքը։ Նա ասում էր, որ երանի այնքան մեծ լիներ, որ ճյուղերը փռեր լայն, իսկ գագաթը հեռուներ դիտեր։ Թռչունները բույներ կհյուսեին նրա ճյուղերին։ Արդեն եկավ ձմեռ, ձյան վրա վազվզում էր նապաստակը, երբեմն էլ` եղևնու վրայով։ Եվ դա եղևնու համար վիրավորական էր։ Անցավ ևս երկու ձմեռ, երրորդ ձմռանը ծառն արդեն բավականին մեծ էր, նապաստակն էլ այլևս չէր կարողանում վազել եղևնու վրայով։ Ինչպես ամեն աշուն, այս աշուն էլ սկսվել էր ծառահատումը, և հերթը հասել էր եղևնուն։ Իսկ եղևնին սկսեց վախենալ։ Գարնանը ծիծեռնակներն ու արագիլներն երբ թռչում և գալիս են, եղևնին հարցնում է նրանց, նրանք չգիտե՞ն, թե որտեղ են տարել անտառից կտրված ծառերը։ Մի անգամ էլ փայտահատները գալիս են և կտրում են եղևնուն` նրան տալով մի ընտանիքի, ով ուներ դրա կարիքը։ Այդ ժամանակ տոն էր, և տանը շատ երեխաններ կային, երեխանները զարդարում են եղևնին և շուրջպար բռնում։ Երբ որ այդ տոնը ավարտվում է եղևնուն գցում են նկուղ, և այդ եղևնին հիշում է, թե նա երբ փոքր էր, ուզում էր մեծանալ, իսկ հիմա չի ուզում մնալ մութ սենյակում։

Ես խորուրդ կտամ կարդալ այս հեքիաթը, որովհետև շատ հետաքրքիր է։ Եղևնին շատ էր ցանականում մեծանալ, բայց երբ մեծացավ, փոշմանեց։ Այս հեքիաթը ինձ սովորուցնում է, որ  պետք է գոհ լինել քո ունեցածից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *