Posted in Մայրենի

Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենիարկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկարժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքանմեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչըտեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշտալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքանքաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանինվաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թեինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնումո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկուանգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրակոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկաալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չորէր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանքզբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհիծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջտասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդենմի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանցառաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթբանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուրխմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալառաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրարկապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանքծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմտվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակելչկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորիցդուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավէ եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագինմարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևսոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաքդուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ միժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այննեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցիհանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

5. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

6. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-

հանգստանալ-

խաղալ

զրուցել

2. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

3. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

․․․ ձուկ

․․․ նավ

․․․ ճանապարհորդ

․․․ ծով

4. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

5. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *