Posted in Uncategorized

Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենիարկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթիվրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա միկույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցածիջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայիցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտիցլացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմվերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտիանցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցինրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքովիջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխսչկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևիծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցիներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելուհնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետքեղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրինկապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ուպալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեքկամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափպարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոնխորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպեսդուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածումէի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովսաստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երեսդուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1 Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

2 Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենըընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։  /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն ու կացինը նույն արծաթից են պատրաստված

5 Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1 Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտակեր

ջուր-ջրային

արծաթ-արծաթե

2 Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Ընկնել, փորել, հասնել, տնկել, աճել, գտնել։

3 Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել փոսը

Դուրս գալ այգի

Աճեցնել ծաղիկներ

Տեսնել  արևածագը

4 Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

5Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *