Posted in Հայրենագիտություն

Մարտիրոս Սարյան

Սարյանի նախնիները եղել են Անիից, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանիղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերություններիտության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901 թվականին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903 թվականին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

1915 թվականին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանիհանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանիև այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919 թվականին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է ԵրևանիԿոմիտասի անվան պանթեոնում։ 1967 թվականին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀերկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ավետիք Իսահակյանի«Բանաստեղծություններ»–ի (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի (1930), «Հայկական հեքիաթներ»–ի (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»–ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի (1934) նկարազարդումները։

«Արամ Խաչատրյանի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1963 թվականին ստեղծած կտավն է:

«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923թվականին ստեղծած կտավն է։

«Ինքնադիմանկար։ Երեք հասակ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942թվականին ստեղծած ինքնադիմանկարն է։

Մարտիրոս Սարյանը մատենական նկարչությամբ զբաղվել է գլխավորապես 1920-30-ական թթ., որոնք նա կոչում էր հայկական գրքարվեստի «հերոսական տարիներ»: «Հայկական հեքիաթներ» հայտնի ժողովածուն վարպետը ձևավորել է 3 անգամ: Եվ ամեն անգամ ստեղծել «նոր» գիրք: Իրար ռիթմիկ հաջորդող լեռներով ու խորխորատներով, կանաչազարդ բլուրներով ու ձորերով, ցածրահարթ հովիտներով ու արագահոս գետերով պատկերներում արտացոլված են ժողովրդական վառվռուն երևակայությունն ու տիպական սրամտությունը, տոկունությունն ու լավատեսությունը:
1948 թ. Մ. Սարյանը Հայաստանի պետական պատկերասրահին է նվիրել ռուսական հայտնի «Детиздат» հրատարակչության պատվերով արված «Հայկական հեքիաթներ» ժողովածուի շապիկը, ֆորզացը և նկարազարդումների, գլխազարդերի ու վերջանկարների մեծ մասը:

🎨 Մարտիրոս Սարյան, 1880-1972
«Հայկական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի ֆորզաց, 1936

«Օխիկ» ժողովրդական հեքիաթի նկարազարդում, 1937

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *