Posted in Uncategorized

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
սարսել-սասանել, շարժել, ցնցել
դարսել-դասավորել, շարել

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնեց

սնավ-սնեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Այստեղ ասվում է, որ ծառերը մրգերով լի են, և մարդիկ տանում են մրգերը մառան որպես պաշար ձմռան համար։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերև նշանակում է ոսկեգույն տերև։
Ոսկի տերևները պարելով իջնում են ցած և ստեղծում ոսկեգույն գորգ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
միրգ-գիրկ, սնավ-ծնավ, փչել-ճչել, տարափ-տարան։

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *