Posted in Uncategorized

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենովՋուր է գալիս, անցնում շենով։Մի թուխ մանուկ դուրս է վազել,Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,Ու դարձել է՝ խոսել էսպես.— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն այգին կերթամ դալար,Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Posted in Uncategorized

Քառյակներ

Ե՛տ եկե՜ք…Գարնան վարար գետ եկե՛քԱնցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկսում է ամեն օր։
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,Նենգ ու դավ եմ տեսել ես,Տարել, ներել ու սիրել,-Վատը` լավ եմ տեսել ես։
Ո՜նց է ժպտում իմ հոգինՉարին, բարուն,― ամենքին.Լույս է տալիս ողջ կյանքիսՈւ էն ճամփիս անմեկին։
Լինե՜ր հեռու մի անկյուն,Լինե՜ր մանկան արդար քուն,Երազի մեջ երջանիկ,Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Posted in Uncategorized

Ամենից լավ մոլորակը

Մարս մոլորակում   ապրում  էին  երկու  այլմոլորակային։  Նրանք  ուզում  էին ապրել  ուրիշ  մոլորակում։  Այդպիսով, նրանք ճանապարհ են ընկնում փնտրտուքների։ Գնում  են, գնում, առաջին օրը չեն հանդիպում որևէ մոլորակի։ Երկրորդ  օրը  էլի  ճանապարհ  են  ընկնում  և հայտնվում Երկիր մոլորակում։ Երկիր  մոլորակում  մարդիկ նրանցից վախենում են  և  չեն  ուզում շփվել  նրանց  հետ։ Այլմոլորակայինները  տխրում են  և հասկանում, որ նրանք շատ տարբերվում են իրենցից։ Նրանք հասկանում են, որ իրենց մոլորակն ամենից լավն է, որովհետև այնտեղ են ապրում իրենց ընկերներն ու հարազատները։  Այդ պատճառով նրանք ետ են վերադառնում իրենց հարազատ ու շատ սիրելի Մարս մոլորակը։ Այդ օրվանից նրանք հասկանում են, որ պետք է գնահատեն այն, ինչ ունեն։

Posted in Uncategorized

Ասացվածքներ

  • Ամեն օր ջուրը գերան չի բերի։
  • Երկաթը տաք-տաք են ծեծում։
  • Ծովն անցնողը առվում չի խեղդվի։
  • Տաշած քարը գետնին չի մնա։
  • Էշի բեռն ինչքան էլ ծանր լինի, շուտ-շուտ կգնա։
  • Սոված կատվի ձեռքից մուկ չի պրծնի։
Posted in Uncategorized

Հայաստանի դրոշի մասին

Հայաստանի դրոշի  նարնջագույն  գույնը  խորդանշում  է  մարդկանց  աշխատասիրությունը։

Կարմիր  գույնը  խորդանշում  է   բարձրավանդակը։

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։