Posted in Մայրենի

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Հեքիաթում կան  երեք հերոսներ՝ Շունը, Կատուն և դիվանբաշին։

2. Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրիր դրանց կամ հականիշները, կամ հոմանիշները:

Մրսել-դողալ

գդակ-գլխարկ

քուրք-մորթի

թանկագին-անգին

ծանդըր-թեթև

մեծ-փոքր

փափախ-գլխարկ

ցուրտ-սառնամանիք

բարկանալ-զայրանալ

խոսել-լռել

վերադառնալ-գալ

անպատիվ-անհարգանք

գնալ-հեռանալ

գիշեր-ցերեկ

կորել-անհետանալ

մոռանալ-հիշել

 

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

Դիվանբաշի-Գլխավոր դատավոր

Քուրք-մուշտակ

Էգուց-վաղը

Հրես-հիմա

փափախ-մորթե գլխարկ

 

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

6. Ինչպիսի՞ն է կատուն, բնութագրի՛ր նրան:

Կատուն խորամանկ և սուտասան էր։ Նա գողացել էր Շան գլխարկի մորթին և իրենով արել։ Նա նաև բարի չէր, քանի որ չխղճաց Շանը, ում խոսք էր տվել,որ գլխարկ կկարի, որովհետև Շունը մրսում էր ձմռանը, սակայն այդպես էլ չկատարեց իր խոստումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *