Untitled

 

Հորինուկ

Սեբաստացիները շատ են սիրում ճամփորդել և շատ են ճամփորդում։Մի օր  այնքան ճամփորդեցին, որ հայտնվեցին Մարսում: Մարս մոլորակում մի դպրոց գտան , ներս մտան։ Բոլորը կարմիր էին,  բոլորը աշխատում էին թռչող համակարգիչնեչով։ Սեբաստացիները այդ տեսնելով  հարցրեցին․

—Ինչո՞ւ եք թռչող համակարգիչներով  աշխատում ։ Մենուա 

-Մեզ մոտ ամեն ինչ թռչում է , ահա՝ ձեզ ապացույց:Իսկ դուք կարո՞ղ եք թռչել։

-Այո՛,  մենք նույնիսկ կարող ենք թռչել մեր մոլորակից   ձեր Երկիր:

-Իսկ դուք մի՞շտ եք կարմիր լինելու:Կամ էլ դուք մի՞շտ եք թռչել իմանալու:Ես ուզում եմ ,որ դուք գաք իմ  աշխարհ՝ Սեբաստացիների դպրոց: Էդգար

-Ձեզ մոտ միշտ են թռչու՞մ համակարգիչները, – նորից հարցրեցին սեբաստացիները ։

-Ո՜չ, մեզ  մոտ միշտ չեն թռչում միայն դաս անելու ժամանակ ։

-Իսկ, երբ թռչում են  ո՞ր մոլորակ  են գնում ։

-Երկիր մոլորակ, որտեղ կյանք կա, բնություն կա և ապրում են աշխարհի բոլոր երեխաները ։ Արեգ

Սեբաստացիները  պատմեցին իրենց Երկրի մասին։ Մարսի Սեբաստացիներից մեկը հարցրեց Մարսի բնակիչներին․

-Իսկ եթե ուզում եք գնալ ուրիշ երկիր,  ո՞նց եք գնում:

-Մեր ուժի միջոցով, – պատասխանեցին Մարսի բնակիչները։

Քանի որ Վեներան շատ տաք է,  իսկ մերկուրին շատ մոտ է Արևին ու սեբաստացիները ցանականում էին  տեսնել՝  ինչպես են մի մոլորակից անցնում մյուս մոլորակ, խնդրեցին ուղեկցել Երկիր։Լիլի

-Լավ մենք կտանենք ձեզ Երկիր,  եթե պատմեք ձեր մոլորակի մասին: Մեզ մոտ ամեինչ   թռչում է մեր    մոլորակը կարմիր է: Իսկ դուք,  որ դաս եք անում,  դուք էլ եք  թռչում։

—  Ո՜չ ,-ծիծաղելով պատասխանեցին սեբաստացիները։

—Բա՞, ոնց, – զարմացան Մարսի բնակիչները։—Մենք  իջեցնում ենք համակարգիչը,  ամուր  պահում ենք  որպիսի  չթռչի:  Մեզ  համար շատ  դժվար է։

—Ուզում ենք գալ մեզ հետ, գնանք մեր դպրոց։ Մենք ցույց կտանք ինչպե՞ս են սովորում սեբաստացիները։ Նրանց համար դժվարություններ չկան։  Գնացի՜նք:Վարդան Պողոսյան

Մարսի բնակիչները շրջանի մեջ վերցրին սեբաստացիներին, ամուր բռնեցին ձեռքերը և անտասանելի փոթորիկի միջոցով միանգամից հայտնվեցին Երկրում՝ մեր կրթահամալիրում։ Լուսե

—Սա  մեր  դպրոցն է,- ասացին սեբաստացիները։

-Այս  ի՜նչ  գեղեցի է  ձեր  դպրոցը, մերը  այդքան  գեղեցիկ  չէ: Վարդան Պողոսյան

-Ոչի՛նչ,   ձեր դպրոցն էլ  լավը կդառնա,-  ասացին սեբաստացիները։ 

Սեբաստացիները սկսեցին ցույց տալ դպրոցը, պատմել դպրոցի մասին։

-Իսկ դուք լողո՞ւմ եք դպրոցում,-հարցրին սեբաստացինները։

-Ո՛չ,Մարսի վրա ի՞նչ ջուր։

-Լա՛վ , – տխրեցին սեբաստացիները Վարդան Մարտիրոսյան

Սեբաստացիները այցելեցին և ցույց տվեցին Ագարակը, քանդակի դպրոցը, Խաղողի և գինու դպրոցում ցույց տվեցին գինու արարումը։ Մարսի բնակիչները շատ տխրեցին, քանի որ իրենք չունեն այն, ինչ ՝ սեբաստացիները։Յուրի

Սեբաստացիները որոշեցին օգնել Մարսի բնակիչներին։ Որոշեցին իրենց հետ վերադասռնալ Մարս մոլորակ և սովորեցնել այն, ինչ իրենք գիտեին։ Ալիկ 

Այս անգամ Մարսում նրանք այցելեցին այլ դպրոց։ Կարմիր մոլորակայաինները սեբաստացիներին տարան Հսկաների դպրոց։ Նրանց  դիմավորեցին հսկա դպրոցականները և ցույց տվեցին իրենց հսկա դպրոցը: Նրանք այնտեղ դասերը սովորում էին երգելով: Սեբաստացիները արդեն հասկացան՝ ինչ կատարվեց և սկսեցին հարցեր տալ.

-Իսկ ի՞նչպես են ձեր ուսուցիչները  ձեզ դաս սովերցնում:

Հսկաներից  մեկը պատասխանեց.

– Երգելով են դասերը սովորեցնում:

Սեբաստացիները տեսան, որ հսկաները դժվարանում են ամեն անգամ երգելով սովորել։ Նրանք հսկա դպրոցականերին հրավիրեցին Երկիր մոլորակ իրենց դպրոցը տեսնելու , թե ինչպես են սովորում և միայն երգում երգուսուցման պարապմունքին: Կատրինա

Այս անգամ հսկաները շարվեցին մի գծով՝ ուս ուսի, բոլորը միասին բղավեցին՝ Թռի՜չք, և հայտնվեցինք Երկիր մոլորակում՝ Հարավային դպրոցում։ Սեբաստացիները ցույց տվեցին իրենց  դպրոցը։ Ամեն ինչ պատմեցին  սովորողների մասին։Գևորգ

Հսկա սովորողները հարցրին․

-Մենք կարո՞ղ ենք ձեր դպրոցում սովորել, ձեզ լինել ընդամնեը մեկ օր, որ կարողանանք ամեն ինչ սովորել ձեզանից։

Սեբաստացիները  ասացին․
-Այո՛, դուք եկեք մեր դպրոցում սովորեք և մեր նման խելացի կլինեք։

– Շնորհակալություն,- ասացին հսկաները ։ Եվ նրանք գնացին  սեբաստացիներ դպրոց սովորելու։Ալֆրեդ

Նրանց  այնքան   դուր   եկավ  դպրոցը, որ  շուտով   ցանկացան իրենց  բոլոր  ընկերներին    հրավիրելու   սեբաստացիների  դպրոցում սովորելու։ Սակայն,քանի որ իրենք եկել էին  հեռավոր Մարսից, իսկ այնտեղ հեռախոս չկար, նրանք չգիտեին ինչպես կանչեն իրենց ընկերներին։ Ահա այստեղ  հմուտ սեբաստացիները նրանց սովորեցրեցին օգտվել էլեկտրոնային հասցեից։ Հսկաները զարմացան և շատ ուրախացան։Սիլվի

Հսկանները այդ մեկ օրում շատ հմտություններ սովորեցին սեբաստացիներից; Սովորեցին շատ մարզվել, քայլել, ճամփորդել, լողալ, հեծանիվ վարել։ Հսկանները խոստացան իրենց մոլորակում մյուս դպրոցներում էլ սովորեցնել իրենց տեսածը և սովորոածը։ Էդգար Ճաղարյան

Սեբաստացիները շատ ուրախացան, որ կարողացան օգնել Մարսի բնակիչներին։ Գոռ Սմսարյան

Կարմիր մարդիկ և հսկանները միշտ կհիշեն սեբաստացաիներին։ Եվ ահա նոյեմբեր ամսին, հանկարծ Տիեզերք նախանշան արձակվեց հետևյալ հաղորդագրությամբ․

-Այո՜, մեր տոն է, սեբաստացիների տոնն է։ Ս․ Դավիթ

Մարսի բնակիչները լսեցին, ստուգեցին օրացույցով։ Ըստ օրացույցի նոյեմբեր ամիսն էր։

Դե, իհարկե, ոնց կարող էին մոռանալ, սեբաստացիների տոնն է։ Իրենք որոշեցին անակնկալ անել սեբաստացիներին, քանի որ սեբաստացիները իրենց օգնել էին։Լիլի

Հսկաները  որոշեցին սեբաստացիներին նվիրել այն ինչ գոյություն չունի Երկիր մոլորակում։ Պատրաստեցին  թռչող ինքնագնաց: Սեբաստացիները այսուհետ կկարողանան թռչել Մարս և հաճախակի հանդիպել արդեն հարազատ դարձած ընկերներին:Էդուարդ Միքայելյան

Մարսի կարմիր բնակիչները որոշեցին նվիրել  սեբաստացիներին  գիրք ,որ  Մարսի  մասին էր, իրենց միշտ կհիշեցենր իրենց ընկերության մասին։ Դ․ Մակարյան

Սեբաստացիները  ուրախացան,  որ  կարմիր  մարդիկ    գիրք   նվիրեցին    իրենց։Այդ  գրքի  մեջ  գրված  էր      մարսի    գաղտնիքների    մասին։ Սեբաստացիները  նույնպես նվիրեցին  հետաքրքիր  գիրք։ Նարեկ

Սեբաստացիների  նվիրած գիրքը Երկիր մոլորակի  մասին  էր։Նրանք շատ ուրախացան,  որ տեսան այդ գիրքը։Մարսի բնակիչները իրենց ընկերներին տեսնելուց հետո պետք է գնային։ Նրանք ուզում էին դեռ սովորել, բայց չկարողացան, որովհետև նրանք պետք է գնային իրենց ընկերների մոտ։Սեբաստացիները տխրեցին, երբ  նրանք ուզում էին գնալ։Նրանք հրաժեշտ տվեցին նրանց, և նրանք գնացին Մարս մոլորակ։Էմիլի

Կարմիր  մարդիկ վերադարձան Մարս մոլորակ։ Մի քանի օրից նրանք շատ կարոտեցին սեբաստացիներին և որոշեցին տեսազանգով խոսել , իմանալ ինչպե՞ս են նրանք։ Հսկաների նվիրած ինքնագնացով սեբաստացիները գնացին Մարս մոլորակ «Թթուդրիկի ծեսը» ընկերների հետ անելու համար։ Սեբաստացիներն էլ նրանց էին շատ կարոտել։ Նրանք շատ ուրախացան և հետաքրքիր զրույց ունեցան, թթու դնում։Մարիամ

 Իրար հետ  թթուն դրեցին,  զվարճացան,  և  հիշեցին  այն գրքերի  մասին,  որ Մարսի մարդիկ  Մարսի  մասին  գիրք  էին  նվիրել,  սեբաստացիներն  էլ՝  իրենց  երկիր  մոլորակի  մասին։  Իրար հետ  կարդացին,  քննարկեցին երկու  գրքերը և  իրար  հարցեր  տվեցին։Էլանա 

 Թթուն դնելուց հետո սեբաստացները իրենց այլմոլորակային ընկերներին հրավիրեցին Հարիսայի ծեսին համտեսելու և մասնակցելու Շարոցթաթխիկին։

Հսկաներն ու կարմիր մարդիկ զարմացած հարցրին սեբաստացիներին․

-Ի՞նչ է Հարիսայի ծեսը շարոց, ի՞նչը, ի՞նչ ասացիք։

Սեբաստացիները նայեցին իրար ու ծիծաղեցին․

-Եկեք, անպայման եկե՛ք, դա էլ կսովորեցնենք։ Դեռ ինչքան բան ունեք սովորելու սեբաստացիներից։Ինեսա

Այսպիսով պարզ է դառնում, որ կարևոր չէ, թե մենք որտեղ ենք ապրում՝ Մարսում, թե Երկիր մոլորակում,  կարևոր է ունենալ գերազանց գիտեիքներ, տիրապետել շատ հմտությունների՝ինչպես սեբաստացիները։ Կարևոր է սովոորածը սովորեցնել ընկերներին, օգնել, ուժեղ լինել։ Ես, մեք հպարտ ենք , որ սեբաստացի ենք։ Նատալի։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *